Խորհրդարանը քննարկել է ՄՊՀ անդամի ընտրության հարցը

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովը մայիսի 7-ին քննարկել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Այդ պաշտոնում ՀՀ կառավարությունն առաջադրել է Աննա Պետրոսյանի թեկնածությունը:

Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ներկայացրել է Աննա Պետրոսյանի կենսագրական տվյալներն  ու աշխատանքային գործունեությունը: Մասնավորապես նշվել է, որ  Աննա Պետրոսյանը 2011 թվականից աշխատում է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովում: 2023 թվականից մինչ այսօր նա Մրցակցության վերահսկողության վարչության պետն է:

Ելույթում Աննա Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Կառավարությանը՝ ցուցաբերած վստահության եւ իր թեկնածությունն առաջադրելու համար, ապա ներկայացրել իր տեսլականը՝ հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղությունների, ոլորտում առկա հիմնախնդիրների, ինչպես նաեւ դրանց լուծմանն ուղղված հնարավոր ուղիների վերաբերյալ:

«Մեր հիմնական նպատակը մրցակցության  համակարգի շարունակական կատարելագործումն է, որը միտված է ոչ միայն  վերահսկողական մեխանիզմների իրականացմանը, այլ նաեւ բիզնես-մշակույթի զարգացմանը եւ արդար մրցակցության ապահովմանը: Մենք մշտապես փորձում ենք պահպանել այն նուրբ սահմանը, երբ  իրավախախտ տնտեսավարողների դեմ արդյունավետ պայքարը չպետք է խոչընդոտի ձեռնարկատիրության բնականոն զարգացմանը եւ չպետք է վնասի ազատ եւ արդար մրցակցային միջավայրը՝ նպաստելով սպառողների շահերի պաշտպանությանը»,- ամփոփելով  ելույթը՝ ասել է թեկնածուն:

Նա նաեւ պատասխանել է պատգամավորների հարցերին:

Հարցի քննարկումը կշարունակվի մայիսի 8-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել