Նիկոլ Փաշինյանը՝ Նոր Նորքի թաղապետարանում տեղի ունեցածի մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Ապրիլի 30-ին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը լրատվամիջոցների առկայությամբ տասնյակից ավելի մարդկանցով հարձակվելով ծեծի է ենթարկել բլոգեր Արթուր Չախոյանին, ինչից հետո է այս դեպքը տեղի ունեցել, երբ բլոգերը և ընտանիքի անդամը բացահայտել են, ըստ էության, կոռուպցիոն սխեմա»,-այս մասին ԱԺ-ում ասաց ընդդիմադիր պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ հետաքրքրվելով Նիկոլ Փաշինյանի կարծիքով։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ որևէ ամբիոնից որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու իրավունք չունեն՝ նկատի ունենալով դրվագը, որին ինքը լավ ծանոթ չէ․ «Ուզում եմ ասել, որ կոռուպցիոն սխեմայի մեջ ներգրավված որևէ մարդ չի կարող լինել մեր թիմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել