Սահմանադրության տեքստը 10 ամիսների ընթացքում պատրաստ կլինի․ Սրբուհի Գալյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի առաջիկա 10 ամիսների ընթացքում։ Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

«Մասնագիտացված հանձնաժողովը մշակել է հայեցակարգ․ հիմա աշխատանքների իրականացման առաջնորդությունը ստանձնել է արդարադատության նախարարությունը, և Սահմանադրության տեքստի մշակումն իրականացնում ենք մեր ներքին ռեսուրսի հաշվին»,- նշեց Գալյանը՝ անդրադառնալով լրագրողների այն հարցին, թե ինչի համար է հանձնաժողովին շուրջ 60 միլիոն դրամի աշխատավարձ հատկացվել։

Ըստ նրա՝ հանձնաժողովի աշխատանքում ստեղծված հայեցակարգի դրույթները որոշակիորեն տեղ կգտնեն Սահմանադրության նոր տեքստում։

Նախարարը դժվարանում է ժամկետ նշել, թե երբ հանրաքվեի կդրվի Սահմանադրությունը։

Շեշտում է՝ երբ տեքստը պատրաստ լինի, հայեցակարգային առանձին դրույթներ հանրության դատին կներկայացվեն, մանրամասն քննարկումներ կարվեն։ Վստահեցնում է՝ կուլիսային ոչինչ չի արվում, քանի որ ի վերջո հանրաքվեով հենց ժողովուրդն է ընտրությունը կատարելու։ Նախարարի խոսքով՝ բավարար ժամանակ կտրվի հանրությանն ու քաղհասարակությանը՝ նոր տեքստին ծանոթանալու և որոշում կայացնելու համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել