Մայիսի 6-ին Երևան քաղաքի վարչության քրեական ոստիկանները տեղեկություններ են ստացել, որ մայրաքաղաքում բնակվող 40-ամյա մի տղամարդ ապօրինի հրազեն ունի։ Նույն օրը՝ ժամը 10։25-ի սահմաններում, տղամարդը հայտնաբերվել է Երևանի Ռոստովյան փողոցում։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Ձերբակալման ընթացքում կիրառվել են ձեռնամարտի հնարքներ։ Տղամարդու ձեռքին եղած ատրճանակից հնչել է կրակոց, ինչի հետևանքով վնասվել է նրա դաստակը։
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը փոխանցվել են տարածքային քննչական բաժին։
Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։