Ավագանու անդամի մեքենան այրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի մեքենան այրելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (ուրիշի գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է՝ կապված անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական մասնագիտական կամ հասարակական գործունեության կամ պարտքի կատարման հետ):

Այս մասին Iravaban.net-ին հայտնեցին Քննչական կոմիտեից։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել