Այրել են Երևանի ավագանու անդամի ավտոմեքենան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։

«Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։

Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը»,-նշել է նա։

Քիչ առաջ տեղեկացանք, որ հրկիզվել է ընդդիմադիր ավագանու անդամին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է Երևանի ավագանու անդամ Արմեն Գալջյանը։

«Քաղաքական տարաձայնություններից անկախ՝ նման արարքներն անթույլատրելի են և պետք է դառնան մանրակրկիտ ու օբյեկտիվ քննության առարկա։

Դատապարտում ենք տեղի ունեցածը և շահագրգռված ենք, որպեսզի մեղավորները բացահայտվեն և օրենքով սահմանված կարգով ենթարկվեն խստագույն պատասխանատվության»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել