60 հազար հետևորդ ունեցող Мари Сюне ֆեյսբուքյան էջում մեկնաբանություններ են գրում, թե Մարմարիկ գյուղում անհայտ կորած 2-ամյա Տիգրանը գտնվել է։
Iravaban.net-ը Ներքին գործերի նախարարությունից փորձեց ճշտել, թե արդյոք երեխան գտնվել է։ Գերատեսչությունից մեզ հայտնեցին, որ նման տեղեկություն դեռ չկա, երեխան չի գտնվել։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հարազատներն ու փրկարարները երեկ ցերեկվանից փնտրում են 2-ամյա Տիգրանին:
Քննչական կոմիտեն Կոտայքի մարզի անչափահաս բնակչի անհետացման փաստի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը):
