ՍԱՏՄ նախկին պետ Արմեն Դանիելյանը ձերբակալվել է․ Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան լուրը հաստատեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
Հայտնեցին, որ Արմեն Դանիելյանը ձերբակալվել է ծառայողական լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու մեղադրանքով։ Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Արմեն Դանիելյանը ՍԱՏՄ ղեկավարի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել: