Տղամարդը կաշառք էր տվել պարեկին․ նա ձերբակալվել է

Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են Երևանի 58-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան։ Պարզվել է, որ տղամարդը չունի վարորդական իրավունքի վկայական։

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավախախտումից բխող վարչարարություն իրականացնելու նպատակով պարեկներն ավտոմեքենան տեղափոխվել են Համայնքային ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք, որտեղ Բջնի գյուղի բնակիչ, 60-ամյա ուղևորը 30․000 ՀՀ դրամ է պարեկներից մեկին։ Տղամարդը ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել Սևանի քննչական բաժին։

Հանգամանքները պարզվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել