«TikTok-յան հիթ դառնալու մոլուցքով շատերը փորձելու են նման սադրանքների գնալ»․ Ավինյանն անդրադարձավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին Տիգրան Ավինյանն անդրադարձավ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպին։

«Բռնության որևէ ձև՝ լինի դա ֆիզիկական բռնություն, լինի խոսքով, վիրավորանքով, սադրանքով, մեզ համար անընդունելի է, Երևանի քաղաքապետարանի յուրաքանչյուր աշխատակից, և մասնավորապես վարչական շրջանի ղեկավարները, ովքեր քաղաքապետարանի ներկայացուցիչներն են տվյալ վարչական շրջանում, պարտավոր են ցուցաբերել զսպվածություն։

Այնուամենայնիվ, ես դատավորի դեր չեմ ստանձնելու, կա քրեական գործ, և նաև քրեական գործի էությունը ցույց է տալիս, որ կան խուլիգանության հոդվածով անձինք»,-ասաց Ավինյանը։

Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը ասաց՝ տեսարանը «ոչ հաճելիներից» էր, և որպես վարչական շրջանի ղեկավար՝ չպետք է տրվեր սադրանքին, պահպաներ զսպվածություն․ «Ցավում եմ տեղի ունեցածի համար և՛ Ձեզնից, պարոն քաղաքապետ, և՛ մեր հանրությունից ևս մեկ անգամ հայցում եմ ներողամտություն, հավատացնում եմ՝ դրանից հետո ես ինքս եկել եմ բազմաթիվ եզրահանգումների»։

Ավինյանն նաև հետևյալը նշեց․ «Ինչպես տեսնում ենք՝ տեխնոլոգիաների այս միջավայրում, և տիկտոկյան հիթ դառնալու մոլուցքով շատերը էլ ավելի մեծ եռանդով փորձելու են նմանատիպ սադրանքներ իրականացնել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել