Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված Sardinia World Chess Festival 2025 շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
«Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: Շնորհավորում ենք մեր պատանի շախմատիստին և մաղթում նոր հաղթանակներ»,-ասվում է հաղորդագրության մեջ: