Մայիսի 8-ին աշխատանքը կարող եք 1 ժամ շուտ ավարտել․ իրազեկում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ մայիսի 9-ին նշվում է հաղթանակի և խաղաղության տոնը, որը ոչ աշխատանքային օր է:

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ աշխատանքային օրենսգրքի 147-րդ հոդվածի համաձայն, ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով, բացառությամբ կրճատ և ոչ լրիվ աշխատանքային ժամանակի պայմաններով աշխատող աշխատողների:

Այսպիսով, բոլոր նրանք, ովքեր աշխատում են մեկ դրույքով, ապա մայիսի 8-ին աշխատանքը ավարտելու են մեկ ժամ շուտ:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել