ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Խոսնակ․ամ-ի դեմ․ պատգամավոր

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հաղորդմանս հիմքով Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել xosnak.am-ի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Xosnak.am լրատվականի կողմից արցախահայության դեմ ատելության խոսք տարածելու, բռնության կոչեր հնչեցնելու և հանրության շրջանում թշնամանքի մթնոլորտ ձևավորելու համար օրերս ՀՀ գլխավոր դատախազ Տկն․ Աննա Վարդապետյանին էի ներկայացրել հաղորդում հանցագործության մասին։
Ահա, ստացել եմ ՀՀ քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի հիմունքների և հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների քննության գլխավոր վարչության պատասխանը՝ տվյալ լրատվականի նկատմամբ քրեական վարույթ նախաձեռնելու մասին։
Վարույթի հիմքում նաև Նաիրի Հոխիկյանի և Մեսրոպ Առաքելյանի նույնաբովանդակ դիմումներն են»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել