Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը (նախագահող դատավոր՝ Արման Հովհաննիսյան) «Իմնեմնիմի»-ի գործով քիչ առաջ կայացրեց արդարացման վերդիկտ։ Այս մասին հայտնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հիշեցնեմ, որ Նարեկն ու Վազգենն այս գործով ենթարկվել են երկամսյա բանտային կալանքի (որոշումները կայացրել են Ա.Գաբրիելյանն ու դատավոր Ն.Բաղդասարյանը), որից հետո, մինչ օրս, նրանց նկատմամբ կիրառվել է խափանման միջոց վարչական հսկողություն։
Հիշեցնեմ նաև, որ Նարեկի ու Վազգենի նկատմամբ քաղաքական հետապնդմանը հայտարարություններով ու զեկույցներով անդրադարձել են մի շարք հեղանակավոր միջազգային կառույցներ, այդ թվում, օրեր առաջ, Amnesty International-ը»,-նշել է նա։