Վճռաբեկ դատարանը վարույթ է ընդունել ՀՀ Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանի գործով երկու պաշտպանների՝ Ալեքսանդր Կոչուբաևի և Մնացական Շահգալդյանի կողմից ներկայացված վճռաբեկ բողոքները։
Վերմիշյանի պաշտպան Ալեքսադր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Սա կարևոր քայլ էր Վահագն Վերմիշյանի իրավունքների զանգվածային խախտումները վերջնականապես վերացնելու ճանապարհին։ Հատկանշական է, որ դատախազության վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժվել է, ինչը նշանակում է, որ հարցը Վճռաբեկում քննարկվելու է բացառապես պաշտապանության կողմի բարձրացված հարցերի շրջանակներում։ Իսկ մեր պահանջը մեկն է՝ արդարացում»,-գրել է փաստաբանը։