«Հանրապետություն» կուսակցությունը Երևան քաղաքում կոալիցիա չի կազմել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ պաշտոններ ունենալու մոլուցքով, նշում է կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
«Մենք գաղափարական ենք, պաշտոններից հրաժարվելու դեպքում անգամ՝ հավատարիմ կմնանք կոալիցիոն հուշագրին և մայրաքաղաքը չենք տա ռուսահպատակներին։
Հույս չունենաք…»,-նշել է նա։
Հիշեցնենք, որ Նոր Նորք շրջանի վարչական շենքում միջադեպեր էին տեղի ունեցել, ինչից հետո երկու քրեական վարույթ էր նախաձեռնվել։ Գործով կա 6 մեղադրյալ։ Նրանցից 4-ին մեղադրանք է առաջադրվել ֆիզիկական ներգործություն կատարելու վերաբերյալ հոդվածով, 2-ի նկատմամբ՝ խուլիգանության։
Նոր Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի ու 3 աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։ Տեր-Մարգարյանը «Հանրապետություն» կուսակցության անդամ է։