Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով․ Էրիկ Ալեքսանյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Դատավոր Արտուշ Գաբրիելյանի կալանավորման որոշումը կբողոքարկվի վերաքննության կարգով։ Կալանքը բացառիկ խափանման միջոց է, եւ այն պետք է կիրառվի միայն ու միայն աներկբա անհրաժեշտության դեպքում, ինչը սույն պարագայում բացակայում էր:

Այս մասին գրառում է կատարել փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Հաշվի առնելով թե գործի փաստական հանգամանքները եւ թե Արտուշ Գաբրիելյանի անձնական հատկանիշները, որը անշուշտ նրա օրինական վարքագիծն ապահովող հանգամանքներն են, Դատարանը ուներ բավարար հիմքեր կիրառելու այլընտրանքային խափանման միջոցներ, այդ կերպ վստահություն ներշնչելով պարոն Գաբրիելյանի անձի նկատմամբ, որը վերջինս որպես 22 տարվա դատավոր միանշանակ վաստակել է, բայց ցավոք դա տեղի չունեցավ, առնվազն այս փուլում։

Ազատության իրավունքը սեւը սպիտակի վրա տպագրված երեւույթ չէ, այլ իսկապես բարձր արժեք ունեցող իրավունք, հետեւաբար յուրաքանչյուր դեպքում այդ հարցի քննարկման ժամանակ նժարների վրա դրված գործոնները պետք է արժանի ձեւով գնահատվեն»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել