Որդին հայտնել է, որ մայրը մահացել է բժիշկների անուշադրության հետևանքով․ ՔԿ-ից հայտնում են

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, ըստ որի՝ որդին պնդում է, որ մայրը մահացել է «Արմենիա» բժշկական կենտրոնի բժիշկների անուշադրության հետևանքով։

Քննչական կոմիտեից Iravaban.net-ին հայտնեցին, որ դեպքի առթիվ ապրիլի 11-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել