Իրավաբան Ալեքսանդր Կոչուբաևը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Արդարադատության խեղաթյուրում՝ իշխանությունների և իրավապահ համակարգի կողմից Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ քրեական հետապնդման նախաձեռնումը վկայում է այն մասին, որ Հայաստանում իրավական համակարգը շարունակում է գործել ընտրովի արդարադատության սկզբունքով։ Երբ բռնության ենթարկված անձինք դառնում են մեղադրյալներ, դա ոչ միայն անարդարություն է, այլև իրավական սանձարձակություն։
Իշխանությունների և իրավապահ մարմինների անգործությունը նման դեպքերում խաթարում է հասարակության վստահությունը արդարադատության համակարգի նկատմամբ։ Այսպիսի մոտեցումը խրախուսում է անպատժելիությունը և խորացնում է իրավական անարդարության զգացումը։
Անհրաժեշտ է, որ իշխանությունները և իրավապահ մարմինները գիտակցեն իրենց պատասխանատվությունը և ձեռնարկեն համապատասխան քայլեր օրենքի գերակայությունը պահպանելու համար, հակառակ պարագայում օրենքի արհամարհումը ժամանակի ընթացքում սկսում է հակադարձ ուղղության ծիլեր տալ։
Աջակցում եմ Մեսրոպ Մանուկյանին և Արթուր Չախոյանին՝ այս անարդար իրավիճակում։ Նրանց նկատմամբ կիրառվող ապօրինի հետապնդումները պետք է դադարեցվեն, և նրանք պետք է վերադառնան իրենց բնականոն կյանքին՝ առանց անհիմն մեղադրանքների»,-գրել է նա։
Հիշեցնենք, որ հանրային քրեական հետապնդում է հարցուցվել Մեսրոպ Մանուկյանի և Արթուր Չախոյանի նկատմամբ, Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խուլիագանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով)։
Քննչական կոմիտեից նաև հայնել էին, որ ևս 4 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործությունը)։
Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որին բերման էին ենթարկել ոստիկանություն։