Արմավիրի բնակիչը ոչ պատշաճ վարքագիծ է դրևսորել ոստիկանության ծառայողների նկատմամբ․ ՆԳՆ մամուլի քարտուղար

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մայիսի 1-ին սոցցանցում ոստիկանների մասնակցությամբ տարածված տեսանյութի կապակցությամբ հայտնում եմ, որ Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը, ինչից հետո տվյալ անձը դրսևորել է ոչ պատշաճ վարք` չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։

Այնուհետև ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։

Ոստիկանության ծառայողների գործողությունների իրավաչափությունը ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից»,-ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Արմավիրի ոստիկանները բռնության են ենթարկել այդ բնակչին, դեպքի վայրից տեսանյութ հրապարակել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել