«Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու շատ եք փոշմանելու»․ Վահագն Ալեքսանյան

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է համացանցում տարածված տեսանյութին։

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի տեսանյութ, որտեղ պատգամավորի մոր և քաղաքական ակցիա իրականացնող մի խումբ անձանց միջև տեղի էր ունեցել միջադեպ։

«Պատահաբար հանդիպում են խանութից վերադարձող, 70-ն անց, հաշմանդամություն ունեցող մորս և ձեռքից քաշելով փորձում են համոզել, որ ստորագրի վարչապետին անվստահություն հայտնելու ինչ-որ հերթական զառանցանքի տակ։ Մայրս շատ գրագետ ձևով փորձում է բացատրել, թե ինչու է իրենց արածը հիմարություն։ Մի պահ ընդդիմադիրները հասկանում են, որ նա իմ մայրն է, ու 6-7 երիտասարդ շրջափակում են նրան, սկսում տարօրինակ ձայներ հանել, վիրավորել՝ ինչպես ինձ, այնպես էլ մորս, փորձել հունից հանել նրան, նկարահանել սկանդալի համար։

Նողկալի այս միջադեպը տեղի չէր ունենա, եթե այդ գործող անձանց մայրերը նրանց տված լինեին այնպիսի դաստիարակություն, որպիսին տվել է ինձ իմ մայրը։ Ոչ մեկիդ նկատմամբ այլևս գծեր չունեմ, սա ձեր ֆինանսավորած քաղաքական ակցիան է, սա ձեր տարիքը, սրբությունը, ոչ մի բան չհարգող ակցիան է։

Չի կարելի այդքան ողորմելի լինել։ Բոլորդ դրա քաղաքական պատասխանը ստանալու եք ու շատ եք փոշմանելու ձեր արածի համար», – ասել է Վահագն Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել