Աջակցության ծրագիրը երկու ամսով երկարաձգվել է. ԱՍՀՆ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԼՂ-ից տեղահանված անձանց առաջնային կարիքների բավարարման, կեցության և այլ ծախսերի համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրում լրացումներ են արվել։

Այս մասին հայտնում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։

Հաշվի առնելով այն, որ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների համար հաստատված սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրերի լավարկման վերաբերյալ առաջարկների քննարկման համար կպահանջվի որոշակի ժամկետ՝ ընթացիկ ծրագրերում իրականացվել են որոշակի փոփոխություններ։

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերը հոգալու նպատակով 2025 թվականի ապրիլից վերանայված դրամական աջակցության ծրագիրը 2 ամիս ժամկետով կշարունակվի ոչ միայն առավել թիրախային խմբերի համար (63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձանց, երեխաների, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց), այլև թիրախ խմբերից դուրս բոլոր մյուս բռնի տեղահանվածների համար։
Միաժամանակ, նույն ժամկետով կհետաձգվի ՀՀ կառավարության կողմից շաբաթներ առաջ ընդունված ԼՂ-ից բռնի տեղահանված բացառապես կարիքավոր ընտանիքների միջոցառման գործողությունների ժամկետը․ ստացված դիմումները կդիտարկվեն 2025 թ․ հունիսից՝ միևնույն պայմաններով։

Այսպիսով՝ 2025 թ․ ապրիլ և մայիս ամիսներին 40 հազար դրամ աջակցության շահառու կհանդիսանան նաև ԼՂ-ից բռնի տեղահանված 18-62 տարեկան անձինք։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել