Արթուր Չախոյանն ազատ արձակվեց ապօրինի ձերբակալումից։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։
«Նա կշարունակի հոսպիտալացված մնալ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ -ում։
Ակնկալում եմ քննչական մարմնից խոշտանգման, մարմնական վնասվածքներ պատճառելու ու խուլիգանության հանցակազմերով պատշաճ քննություն, համապատասխան քրեաիրավական գնահատական` ի դեմս Նոր Նորքի թաղապետի ու նրա առերևույթ հանցակիցների։
Եթե հանուն դեմոկրատական պաթոսի` առեևույթ հանցագործ թաղապետը մինչևիսկ պաշտոնանկ արվի, միևնույն է պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության, ինչին հաստատապես հետամուտ ենք լինելու»,-նշել է նա։
Հիշեցնենք՝ Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն ու աշխատակիցները ծեծի են ենթարկել ակտիվիստ Արթուր Չախոյանին, որին բերման էին ենթարկել ոստիկանություն։