Երգիչ Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման առթիվ քրեական վարույթ չի նախաձեռնվել. ԱՄՆ-ում ներկայումս առկա է դատական գործընթաց

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ավելի վաղ հայտնել էինք, որ Անդրեյ Հովնանյանի (Անդրե) նախկին կնոջ՝ Անի Օհանյանի ինստագրամյան էջում արված հայտնի  գրառման դեպքի առթիվ Դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել։

Iravaban.net-ին Գլխավոր դատախազությունից հայտնեցին՝ նկատի ունենալով, որ ԶԼՄ-ներում տեղ գտած՝ Անի Օհանյանի գրառման դեպքով ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Անի Օհանյանն ու Անդրեյ Հովնանյանը մշտապես բնակվել են ԱՄՆ-ում, իսկ հրապարակմամբ մատնանշված հանգամանքների վերաբերյալ ներկայումս այնտեղ առկա է դատական գործընթաց, հետևաբար քննարկվող հրապարակմանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 178-179 հոդվածների կարգով ընթացք չի տրվել։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել