Թարմացում․ Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու հարցի քննարկումը՝ նյութերին ծանոթանալու նպատակով հետաձգվեց մինչև վաղը 09:30։
Դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու թույլտվության հարցի քննությունը ԲԴԽ-ում տեղի կունենա այսօր՝ ժամը 21:00-ին։
Այս մասին հայտնում են դատավորի պաշտպանները՝ Ալեքսանդր Կոչուբաևը և Էրիկ Ալեքսանյանը։
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից Iravaban.net-ին հայտնել էին, որ իրականացվում են քննչական գործողություններ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակներում։