Նախարարները գիշերել են Խնածախ բնակավայրում

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը նախօրեին գիշերել են Սյունիքի մարզի Տեղ համայնքի Խնածախ բնակավայրում՝ տեղում առկա խնդիրներին, համայնքի առօրյային ու բնակիչների կարիքներին առավել խորությամբ ծանոթանալու նպատակով։

Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունուից։

Առավոտյան նախարարները հանդիպել են Խնածախի բնակիչներին, զրուցել նրանց հետ, պատասխանել հուզող հարցերին, իսկ այնուհետև հանդիպումները շարունակել Վաղատուր և Խոզնավար բնակավայրերում։

Նրանց ուղեկցել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, ԱԺ պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը և Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։

Հանդիպումների ընթացքում նախարար Պապոյանն ընդգծել է, որ պետությունը մշտապես իր քաղաքացիների կողքին է և պատրաստ է քայլեր ձեռնարկել համայնքների զարգացման ու տնտեսական կայունության ապահովման ուղղությամբ։

Նախարարը բնակիչների հետ զրույցում ևս մեկ անգամ փաստել է, որ համայնքների, հատկապես՝ սահմանամերձ բնակավայրերի զարգացման հիմնական նախապայմանը կայուն և երկարատև խաղաղության հաստատումն է, ինչը նաև բնակիչների կողմից է ողջունվել, նրանք նշել են, որ խաղաղության ապահովումն անհրաժեշտ պայման է համայնքների ավելի արդյունավետ զարգացման համար։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել