«Ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք»․ Հայկ Սանոյանը՝ Արդարադատության նախարարի հրամանով աշխատանքից ազատման մասին

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարի հրամանով ազատվել եմ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հայկ Սանոյանը։

«Ասել, որ նշված հրամանը և դրա հիմքում ընկած հանգամանքները իրավաչափ են, նույնն է, ինչ ձմռանը ձմերուկ քաղել Արարատ լեռան գագաթից։

Այն, որ բոլոր իրավական միջոցներով իրացնելու եմ իմ պաշտպանության եղանակները և ապացուցելու եմ, որ սա եղել է ոչ թե իրավական գործընթաց, այլ մեկ անձի քմահաճույք, դա աներկբա է։

Այս պատմության ամենավատ բացահայտումն այն է, որ մեր պետական համակարգում համառորեն շարունակում է գերիշխել այն մտածելակերպը, թե եթե վերադասը որոշել է չաշխատել քո հետ, ապա դու պետք է հաշվի նստես դրա հետ։

Իմ այս մոտեցման հետ սկզբունքորեն համաձայն չլինելու հետևանքով է, որ դարձել եմ «կարգազանց» աշխատող, որպիսի կարգավիճակը, սակայն, ի հեճուկս իմ նախկին վերադասի, խիստ ժամանակավոր է և կստանա արժանի իրավական գնահատական»,-գրել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել