Հարգելի՛ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլի 27-ից ուժի մեջ է մտել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում կատարված փոփոխությունը, որը սահմանում է կաթնամթերքի վաճառքի նոր կարգ։
Այս մասին հայտնում են Էկոնոմիկայի նախարարությունից։
«Այսուհետ՝
- Կանաչ դարակաշարերում տեղադրվելու է կաթնամթերք՝ առանց կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչի
- Նարնջագույն դարակաշարերում՝ կաթնամթերք, որը պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ
Դարակաշարերի վրա նշումները պարտադիր կլինեն։
«Առանց կաթնային յուղի փոխարինիչի» և «Պարունակում է կաթնային յուղի փոխարինիչ» անվանումով տեղեկատվական պիտակներով։
Կաթնամթերք գնելիս ուշադրություն դարձրե՛ք դարակաշարերի գույներին։
Տնտեսվարողների համար, որոնք չեն ապահովի կաթնամթերքի պատշաճ տեղադրումն ըստ սահմանված կարգի, սահմանված է վարչական տույժ»,-հայտնում են նախարարությունից։