Անցյալ տարվա դեպքերից հետո վարչապետի տիկինը Ծիծեռնակաբերդ չի այցելե՞լ

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, Ցեղասպանության 110-րդ տարելիցի առթիվ սոցիալական ցանցերում որևէ գրառում, կարծես, չի կատարել և ենթադրվում է նաև, որ նա Ծիծեռնակաբերդի հուշահամալիր չի այցելել, քանի որ մամուլում ևս այդ մասին որևէ հաղորդագրություն չի տարածվել։

Iravaban.net-ը փորձել է կապվել վարչապետի տիկնոջ հետ՝ պարզելու, թե նա արդյոք երեկ այցելել է Ծիծեռնակաբերդ, սակայն որևէ պատասխան չի ստացվել։ «Իմ քայլը» հիմնադրամից հայտնեցին, որ նա այս պահին տեղում չէ։

Հիշեցնենք՝ անցյալ տարի Աննա Հակոբյանը հուշակոթողին էր եկել կրտսեր դստեր հետ՝ թիկնազորի ուղեկցությամբ: Նրան հաջողվել է ծաղիկներ դնել անմար կրակի մոտ, սական քաղաքացիները նրանց դիմավորեցին «Նիկոլ, ցեղասպան», «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, թուրք» վանկարկումներով։

Մամուլում լուրեր էին շրջանառվում նաև, որ տեղի ունեցածը բացասաբար է ազդել երեխայի վրա։

Միջադեպի առնչությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, ատելություն, խտրականություն, անհանդուրժողականություն կամ թշնամանք հրահրելուն կամ քարոզելուն ուղղված հրապարակային խոսքը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) նախաձեռնվել էր քրեական վարույթ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել