Արագածոտնի թեմից հայտնում են, որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը։ Հաղորդագրության մեջ ասվում է․
«Սիրելինե՛ր, ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Արագածոտնի Թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, ձևավորված ավանդույթի համաձայն Կրկնազատկի տոնին՝ ապրիլի 27-ին, Մաշտոցյան Մատենադարանից Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցի կբերվի Շուրիշկանի հրաշագործ Ավետարանը ու կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Սուրբ Պատարագի սկիզբը ժամը 10։00, Սուրբ Ավետարանը եկեղեցում կմնա մինչև ժամը 16։30։
Հրավիրում ենք ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդ դառնալու Սուրբ Ավետարանին»: