Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Երևանում 16-ամյա տղա է սպանվել, նաև կա 2 վիրավոր։ Նշվել է՝ «Ուիգմոր» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ վիրավորում ստացած 2 քաղաքացիներ են իրենց մոտ տեղափոխվել, այնտեղից ոստիկանական բաժին են տեղափոխվում 2 քաղաքացի, ովքեր կասկածվում են նշված սպանությանը մասնակցություն ունենալու մեջ։
ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանն Iravaban.net-ի հարցմանն ի պատասխան հայտնեց, որ սպանության դեպքը բացահայտված է, իսկ կասկածյալը ձերբակալվել է։ Նա նշեց նաև, որ դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։
Ըստ տեղեկությունների՝ դեպքը տեղի է ունեցել ապրիլի 19–ին` ժամը 22:20-ի սահմաններում, Խաչատուր Աբովյանի անվան տուն-թանգարանի հարևանությամբ, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: