«Փող ուտելն» ինձ համար կարմիր գիծ է. Ռազմիկ Մկրտչյանը՝ Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցների ձերբակալման մասին

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ երեկ Շենգավիթի թաղապետարանում քննչական գործողություններ են իրականացվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում։ ԱԱԾ աշխատակիցների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում կան ձերբակալված անձինք թաղապետարանից:

Ֆեյսբուքյան իր էջում Շենգավիթի թաղապետ Ռազմիկ Մկրտչյանը անդրադարձել է այդ աշխատակիցների ձերբակալությանն ու գրել․ «Յուրաքանչյուր քայլ, որն իրականացվում է օրենքի սահմաններից դուրս և համայնքի շահերին հակառակ, ինձ համար անընդունելի է։ Կաշառք վերցնելը, հանրային միջոցներ յուրացնելը՝ այսպես ասված «փող ուտելը», ինձ համար կարմիր գիծ է, որն անցնելը աններելի է և նշանակում է դավաճանել ժողովրդին:

Հաշվի առնելով անմեղության կանխավարկածը այս պահին կլռեմ»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել