Պոլիտեխնիկը հյուրընկալել է Գերմանիայի 20 բուհերի ռեկտորների և պրոռեկտորներիի

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը հյուրընկալեց Գերմանիայի 20 բուհերի ռեկտորների և պրոռեկտորների: Հանդիպման նպատակ  է ընդլայնել համագործակցությունները հարավկովկասյան տարածաշրջանում, մշակել նոր նախաձեռնություններ և ապահովել բարձրակարգ կրթության շարունակական զարգացումը փոխադարձ ջանքերի միջոցով։

Հանդպմանը ելույթի խոսքով հանդես եկավ ՀԱՊՀ պրոռեկոր Սարգիս Ասատրյանցը: Նա ներկայացրեց Պոլիտեխնիկական համալսարանի պատմութունը, գլխավոր առաքելությունները և նշանակալի ձեռքբերումները: 

Այցի շրջանակում նախատեսվում է խթանել գիտահետազոտական նոր ուղղությունների զարգացումը, բացահայտել նոր գործընկերներ ուսանողների և աշխատակազմի փոխանակման ծրագրերի համար, ինչպես նաև նպաստել կրթական ծրագրերի կատարելագործմանը՝ համատեղ փորձի և գիտելիքների փոխանակման հիման վրա։ 

Հանդիպումը բացառիկ հնարավորություն է ստեղծում խորացնելու միջբուհական կապերը, ամրապնդելու ակադեմիական համագործակցությունը և ապահովելու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացում, ինչը կնպաստի ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային և եվրոպական բարձրագույն կրթական տարածքի և Բոլոնյան գործընթացի հիմնարար արժեքների զարգացմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել