Բաքվում Գերմանիայի դեսպան Ռալֆ Հառլեմանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն։
Խիստ բողոք է արտահայտվել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի սոցցանցային էջում արված հրապարակման կապակցությամբ:
Ադրբեջանի ԱԳՆ-ից հայտնում են, որ խիստ բողոքի նոտա են հայտնել Գերմանիայի նախագահի կողմից սոցցանցում Լեռնային Ղարաբաղի դրոշի հրապարակման առնչությամբ։ Նրանք դա որակել են քաղաքական սադրանք և պահանջել, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի հրապարակման համար։
