Ի՞նչ է տեղի ունեցել փակ հանդիպման ժամանակ․ պատգամավորը մանրամասներ է հայտնում

Այսօր՝ մարտի 31-ին, ուժային կառույցների ղեկավարների և պատերազմի հետևանքով անհետ կորած զինծառայողների ծնողների միջև տեղի է ունեցել փակ հանդիպում։ Հանդիպման ընթացքում իրավիճակը լարվել է։

«Հանդիպմանը ներկա, անհետ կորած զինվորներից մեկի հարազատը հարց ուղղեց ՔԿ նախագահին, թե ինչ է մտածում, ինչ պետք է արվի այն տղաների մարմինների հետ, որոնց ծնողները հրաժարվում են ընդունել, որ դա իրենց որդիների մարմիններն է»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գեղամ Նազարյանը։

«ՔԿ նախագահը այլ պատասխան տվեց, ես ընդհատեցի, ասեցի՝ եթե կարելի ա, պարզաբանեմ՝ ինչ ա հարցնում։

Ասեցի՝ ի՞նչ անենք, եթե մարդիկ հոգեբանական տեսանկյունից չեն ուզում ընդունել իրականությունը։ Այդ ընթացքում մի քանի ծնողներ վրդովվեցին, որ ինչու եմ ես նման բան ասում։ Ես ուղղակի այդ կնոջ հարցը վերաձևակերպեցի, որ պարոն Պողոսյանի համար ավելի ընկալելի լինի»։

Գեղամ Նազարյանին զինծառայողների ծնողները ասել են, որ ինքը նման բան ասելու իրավունք չունի, վիրավորական արտահայտություններ են բացականչել․ «Ես, որ իրավիճակը չլարվի, դուրս եկա, ասացի՝ եթե ինչ-որ ասելիք ունեք, եկեք դուրսը ասեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել