Ամենամեծ ՀՆԱ-ն ունի Սյունիքի մարզը, և դա հանքարդյունաբերության շնորհիվ է. Աննա Սաղաբալյան

«Հանքարդյունաբերության դերն ու նշանակությունը տնտեսության մեջ» սեմինար-քննարկում տեղի ունեցավ Երևանի պետական համալսարանում, որի շրջանակներում բանախոսությամբ հանդես եկան Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը, գլխավոր տնօրենի տեղակալ, տնօրենների խորհրդի անդամ` Արտյոմ Պետրոսյանը, Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը, Կայուն զարգացման տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանն իր խոսքում անդրադարձ կատարեց այլ երկրներում և ՀՀ-ում հանքարդյունաբերության վերաբերյալ առկա տարբեր ընկալումներին ու այդ ոլորտի նկատմամբ ունեցած վերաբերմունքին։

«Կարծրատիպ կա, որ հանքարդյունաբերությունը միայն հետամնաց երկրներում է, գիտեք, իրականում, որ Կանադան է խոշոր հանքարդյունաբերական երկիր, Ավստրալիան, Շվեդիան, Ֆինլանդիան, և վերաբերմունքը շատ ավելի դրական է տեղի հասարակության մոտ, քան մեզ մոտ»,-ասաց Աննա Սաղաբալյանը։

Ամենամեծ ՀՆԱ-ն ունի Սյունիքի մարզը, և դա հանքարդյունաբերության շնորհիվ է։ Ըստ կատարված հետազոտությունների՝ բնակչության զգալի մասը՝ 70-ից ավելի տոկոսը, համարում է, որ հնարավոր է ունենալ և՛ զարգացած հանքարդյունաբերություն, և՛ պահպանել բնությունը, ու այդ ամենի հետ մեկտեղ ունենալ տնտեսական զարգացում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել