«Ոչինչ, քաղցր ջան, սպասի մի թեթև պատասխանեմ։ Ես ոնց-որ նպաստեմ ինչ-որ մի բանի, պատկերացրեք՝ եթե ինձ ձերբակալեն, փոխքաղաքապետը վերցնում է իր վրա, ստանձնում է, և ինքը դառնում է քաղաքապետ։ Այ դրա համար, էդ պահը մենք բան ենք անում, թե չէ միանշանակ ես խնդիր չունեմ աշխատելու հետ կապված»,-այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու չեն զիջի փոխքաղաքապետի պաշտոնը՝ ընդդիմության միավորվելու պարագայում։
Խոսելով քաղաքապետ դառնալու դեպքում Կառավարության հետ իր հարաբերությունների մասին՝ Ղուկասյանը ասաց, որ «իրեն ճիշտ կպահի»․ «Քաղաքական առումով միանշանակ իրանց հետ չեմ, բայց․․․ Վարչապետը գալիս է Գյումրի, ինձ արարողակարգից ասում են՝ դիմավորեք, պարոն Ղուկասյան։ Եթե հանկարծ մի հատ սխալ բան տեսա էդ հարաբերությունների մեջ, միանշանակ երկրորդ անգամ չեմ գնալու, ձեռս չեմ բարձրացնելու, չեմ բարևելու, երեսներին չեմ նայելու։
Իմ չափը ես միշտ պահելու եմ, սուբորդինացիան պահում եմ, իրենց էլ չհարգեմ, աթոռը կհարգեմ։ Դա ՀՀ վարչապետի աթոռն է»։
Մանրամասները՝ տեսանյութում։