Սիրելի փարաքարցիներ շնորհակալ եմ ընտրությանը ակտիվ մասնակցելու և 2021 թվականի ընտրությունների համեմատությամբ մեր քաղաքական թիմին տված ավել վստահության քվեների համար։
Այս մասին գրառում է կատարել Փարաքար համայնքի ղեկավարի ՔՊ-ական թեկնածու Լյուդվիգ Գյուլնազարյանը։
«Շնորհավորում եմ համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթած թեկնածու Վալոդյա Գրիգորյանին։ Փարաքարը մեր տունն է, ու բոլորիս անելիքն է առավելագույնը անել Փարաքար համայնքի զարգացման համար»,-նշել է նա։