«Մեր թիմը հաղթեց»․ Մանե Թանդիլյան

Փարաքար համայնքի սիրելի բնակիչներ, հարգելի հայրենակիցներ, Փարաքար համայնքի ավագանու ընտրություններում մեր թիմը Վալոդյա Գրիգորյանի գլխավորությամբ հաղթեց՝ հավաքելով 57% ձայն։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության ղեկավար Մանե Թանդիլյանը։

«Շնորհակալ ենք բոլորից աջակցության համար, այս բարդ ճանապարհին միասնական լինելու համար։

Շուտով պարզ կդառնան նաև Գյումրիի արդյունքները, և կան բոլոր հիմքերը արձանագրելու, որ Գյումրին նույնպես ՔՊ չի ընտրել, ու ընդդիմադիրները պարտավոր են պաշտպանել ազատագրված Գյումրին։

Թող որ վերջապես սկիզբ դրվի ՔՊ֊ից մեր հայրենիքը ազատագրելու ժամանակաշրջանը»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել