Գյումրիում Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի և լրագրողներից մեկի միջև միջադեպ է տեղի ունեցել Գյումրիում՝ ՔՊ նախընտրական շտաբի դիմաց։

Միջադեպի ժամանակ Գաբրիելյանը, որն այդ պահին սթափ վիճակում չէր, հայհոյել է լրագրողին։

Լրագրողի հետ միջադեպի մասին տեղեկանում ենք մեկ այլ լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերից, որում վերջինս ՔՊ շտաբի դիմաց ՀՀ վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանին ցույց է տալիս վերոնշյալ միջադեպի տեսանյութը ու մեկնաբանություն խնդրում, ինչին ի պատասխան՝ Բաղդասարյանն ասում է․ «Ցանկացած պարագայում լրագրողի գործունեությունը խոչընդոտելը անընդունելի է․․․ Ընդհանրապես որևէ մեկին հայհոյել չի կարելի»։

Տեսանյութերը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել