Փարաքար և Գյումրի համայնքներում, նախնական տվյալներով, քվեարկությանը մասնակցել է ընտրողների 44.61%-ը

Արմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքների ավագանիների արտահերթ ընտրությունների քվեարկությունը 20:00-ին ավարտվել է: Այս մասին հայտնում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովից։

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 11526 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 54.97%-ը(նախնական տվյալներ): Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ:

Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցել է 47452 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 42.66%-ը (նախնական տվյալներ):Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Երկու համայնքներում միասին քվեարկությանը մասնակցել է 58978 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 44.61%-ը(նախնական տվյալներ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել