Ձերբակալված Անահիտ Խալաթյանին գաղտնի տեղափոխել են Երևան՝ առանց պաշտպանին տեղյակ պահելու։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրավապաշտպան Արսեն Բաբայանը․
«Հակակոռուպցիոն կոմիտեն մանր ժուլիկություններ է սկսել ձերբակալված Անահիտ Խալաթյանի պաշտպանին հակակոռուպցիոնը նախ խոստացավ քննիչի Գյումրի ժամանելուն պես տեղեկացնի:
Կանխատեսելով, որ ստելու են պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզի քրեական ոստիկանություն, որտեղ պահվում էր տիկին Անահիտը: Այցելությամբ պարզվեց, որ քննիչն արդեն ժամանել է: Այս անգամ քննիչը խոստացավ նյութերին ծանոթանալուց անմիջապես հետո հրավիրել պաշտպանին: Նորից կանխատեսելով, որ սուտը շարունակվելու է պաշտպանը կրկին այցելեց Շիրակի մարզային ոստիկանություն: Այս անգամ պարզվեց, որ տիկին Անահիտին գաղտնի տեղափոխել են Երեւան:
Ահա այն փաստը, որ այս ձերբակալման համար չկա որւեէ հիմք, այլապես այդ կառույցը չէր դիմի նիկոլիզմին:
Արդեն հասնում եմ Երևան»:
Ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել են, որ «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու թեկնածուն և մի շարք այլ անձինք ձերբակալվել են Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից` հանցանք կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով: