Չենք պատրաստվում որևէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել. Գյումրու քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյան

Եվրադաշինքի Գյումրիի քաղաքապետի թեկնածու Լևոն Բարսեղյանը Գյումրիում ավագանու ՏԻՄ արտահերթ ընտրություններում ընտրողների  մասնակցությունը նորմալ է գնահատում։ Այսօր՝ մարտի 30-ին, քվեարկելուց հետո լրագրողներին ասել է, որ կանխատեսում է 33-35 տոկոս մասնակցությունը, որը, ըստ նրա, բարձր մասնակցություն է։

Եվրադաշինքը ընտրություններին հաջողության հասնելու դեպքում չի պատրաստվում որեւէ քաղաքական ուժի հետ կոալիցիա կազմել, բայց համագործակցել կարող են, քանի որ ավագանու անդամ ուժերը այսպես թե այնպես համագործակցելու են և դա օրենքի պահանջ է։

«Մենք որևէ մեկից քվե չենք ակնկալելու պաշտոնի դիմաց, ո’չ բացահայտ, ո’չ քողարկված որեւէ բանակցություն չկա և չի լինելու»,- ասաց նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել