«Կոչ ենք արել առանց աթոռակռվի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին»․ Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյան

Չի կարելի ընդդիմադիր դաշտը պառակտել հանուն ամբիցիաների. Գյումրու համայնքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանի խոսքով՝ «Մայր Հայաստան» դաշինքը պատրաստ է դառնալ ՔՊ-ին իշխանազրկելու լոկոմոտիվը։

«Գնում ենք մինիմալ ծրագրով, այն է ՔՊ-ին իշխանազրկելը և մաքսիմալը` ստանձնել քաղաքի կառավարումը ու բերել փոփոխություն, որակ։ Կոչ ենք արել յուրաքանչյուր ընդդիմադիրի առանց աթոռակռվի սատար կանգնել առավելագույն ձայներ ստացած ընդդիմադիրին»,-քվեարկությունից հետո լրագրողներին ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել