«Ես իմ որդուն եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի»․ Սարիկ Մինասյանը որդու հետ ընտրության է մասնակցել

Գյումրու քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանը որդու հետ է եկել ընտրության, ընտրատեղամասից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց․ «Գյումրեցին իր քվեն տալու է ապագա 5 տարիներին զարգացող Գյումրի տեսնելու համար, մեր երեխաների համար, համերաշխ քաղաք ունենալու համար։ Մեր գյումրեցիները շատ գիտակից են, իրենց ընտրությունը կկատարեն, վաղը կտեսնեք։

Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, գյումրեցիներին ճանաչում եմ, որևէ աթոռ, որևէ պաշտոն, որևէ այլ բան ինձ կյանքում չի փոխի։ Ես իմ որդուն եմ խոսք տվել, որ մենք ունենալու ենք զարգացող Գյումրի, համերաշխ հասարակություն, և գյումրեցիներն էսօր իրենց քվեարկությամբ այդ ամեն ինչն ապացուցելու են։»

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել