«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հայտնում է՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 31-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Ազատամուտ բնակավայրի դպրոցին հարակից թաղամասի, Վազաշեն բնակավայրի կենտրոնական թաղամասի, Բերդ քաղաքի Հայկ Նահապետի, Սայաթ-Նովայի, Ադամյան, Իսահակյան, Գ․ Նժդեհի, Սարալանջի, Թեհլերյան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները: