Նիկոլ Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում. Ռուբեն Մխիթարյան

Պրոդյուսեր, Գյումրու քաղաքապետի թեկնածու, «Իմ հզոր համայնք» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանն ավագանու մանդատը պահելու է, եթե անգամ քաղաքապետ չընտրվի․ այս մասին նա հայտնեց լրագրողներին։

Հարցին՝ ինչպես է պատկերացնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատանքը, քանի որ կան ընդդիմադիր համայնքապետեր, որ հետո համագործակցել են նրա հետ, ծաղկեփնջեր նվիրել, Մխիթարյանը նշեց. «Կարծում եմ` Նիկոլ Փաշինյանը ինչ-որ մի կերպ պիտի դիմանա, հանդուրժի ինձ։ Ես սովորաբար ծաղկեփունջ նվիրում եմ կանանց, պաշտոնյա կանանց աշխատում եմ չնվիրել, որպեսզի դա չընկալվի որպես յուրահատուկ վերաբերմունք, իսկ Նիկոլ Փաշինյանին ծաղկեփունջ նվիրել չեմ պատրաստվում»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել