Գյումրու և Փարաքար համայնքների ՏԻՄ ընտրություններ են․ որքա՞ն են կազմում ընտրողների թիվը

Այսօր՝ մարտի 30-ին, Գյումրի և Փարաքար համայնքներում համամասնական ընտրակարգով ավագանու արտահերթ ընտրություններ են: Ընտրություններն անցկացնելու համար կազմավորվել են 98 տեղամասեր: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։

Առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 98 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: Ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 231 տեխնիկական սարքավորում:  

Ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրվել են 38 տեղական զանգվածային լրատվության միջոցներ (277 ներկայացուցիչ):

Ընտրությունները դիտարկելու նպատակով հավատարմագրվել է 5 դիտորդական առաքելություն, որից երեքը՝ համատեղ (347  ներկայացուցիչ)։

Գյումրի համայնքի ընտրողների թիվը, ըստ Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալների, 111236 է, Փարաքար համայնքինը՝20967։

Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, այսօր՝ ժամը 12.00-ից սկսած երեքժամյա պարբերականությամբ, կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել