«40+10-ը այլընտրանք չունի»․ «Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր

«Արցախի մայրիկների աջակցման կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր Տաթևիկ Խաչատրյանը Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ ասաց, որ 40+10-ը այլընտրանք չունի։

«Ես էլ հաստատվել եմ մայր Հայաստանում և երազում եմ վերադառնալ իմ փոքր հայրենիք։ Մեզանից փորձում են խլել այդ իրավունքը՝ մեզ հարկադիր կրկնակի գաղթականի կարգավիճակ տալով։ Մեզ փորձում են համոզել, որ սա ստամոքսակռիվ է։ Մարդկանց մեջ տարբեր տեսակի թեզեր են լցնում։ Այն ինչ, սա ստամոքսակռիվ չէ։ Եթե 40+10-ը դադարում է, մարդիկ հայտնվում են դրսերում, ի՞նչ պետք է անեն․ ստիպված են լինելու արտագաղթել»,-նշեց նա։

Նրա խոսքով՝ կեղծ ծրագրերը կարիքահեն չեն, քանի որ դեռ չեն լուծվել բնակարանային հարցեր, չեն լուծվել զբաղվածության հարցեր։

«Արցախցիների իրավունքներով զբաղվող բազմաթիվ կազմակերպություններ և անհատներ առաջարկություններ են ներկայացնում Կառավարությանը, որտե՞ղ են մնում դրանք։ Հայտարարում եք, որ հարցերը քննարկում եք բռնի տեղահանվածների հետ, հետո տեսնում ենք համացանցում հայտնված նկարներ, որտեղ տեսնում ենք մարդկանց և չգիտես ինչու ոչ մի արցախցու չենք ճանաչում։ Գնում եք ինչ-որ պատահական մարդկանց հավաքում, բերում և ներկայացնում, որ բռնի տեղահանվածների հետ հարցեր եք քննարկում։ Ես չեմ հավատում, որ որևէ արցախցի ներկայացել է և ասել է՝ շատ լավ միտք է, դադարեցրեք 40+10-ը, թող ընկնենք փողոցները և մնանք դրսերում։ Սա շատ լուրջ հարց է։ Սա շատ կարևոր հարց է։ Եթե այստեղ հավաքվել ենք, ուրեմն պետք է ամեն ինչ անենք, որ ադ հարցը լուծվի, սա ստամոքսակռիվ չէ, մի մոլորցրեք մարդկանց։ 40+10-ը այլընտրանք չունի»,-ասաց ՀԿ-ի հիմնադիրը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել