2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ․ Լևոն Ազիզյան

2025 թվականի մարտի 28-ին Երկրի վրա տեղի է ունեցել 1723 երկրաշարժ առավելագույնը մինչև 7,7 մագնիտուդ ուժգնությամբ՝

  • 1 երկրաշարժ 7 մագնիտուդից բարձր
  • 3 երկրաշարժ 6-ից 7 մագնիտուդով
  • 4 երկրաշարժ 5-ից 6 մագնիտուդով
  • 76 երկրաշարժ 4-ից 5 մագնիտուդով
  • 158 երկրաշարժ 3-ից 4 մագնիտուդով
  • 374 երկրաշարժ 2-ից 3 մագնիտուդով
  • 1107 երկրաշարժ 2 մագնիտուդից ցածր, որոնք մարդիկ հիմնականում չեն զգում:

Այս մասին գրառում է կատարել Հայհիդրոմետի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ամենաուժեղը Մյանմայում 7,7 մագնիտուդով ըստ ԱՄՆ երկրաբանական հետազոտությունների կենտրոնի՝ էպիկենտրոնն ընկած է եղել Սագայն քաղաքից 16 կմ հեռավորության վրա, օջախի 10 կմ խորությամբ։

Սեյսմիկ էներգիայի ընդհանուր գնահատականը՝ 2,4 x 10¹⁶ ջոուլ (6590 գիգավատ ժամ, համարժեք 5,7 x 10⁶ տոննա տրոտիլ կամ 354,4 ատոմային ռումբ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել